Կոնստանտին Գարբուզ
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 19, 1988[1] (36 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բիյսկ, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | ձախ պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ՍԿԱ Խաբարովսկ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 21 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 8 սեպտեմբերի, 2018: |
Կոնստանտին Գենադևիչ Գարբուզ (ռուս.՝ Константин Геннадьевич Гарбуз, փետրվարի 19, 1988[1], Բիյսկ, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս ֆուտբոլիստ, «ՍԿԱ Խաբարովսկ» ակումբի պաշտպան (նախկինում՝ հարձակվող)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Գարբուզն Ալթայի[3] ֆուտբոլի սան է։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել յոթ տարեկանում՝ Բիյկս քաղաքի № 2 մանկապատանեկան մարզադպրոցում (առաջին մարզիչը եղել է Միխայիլ Իվանովիչ Չմիխը)[4]։ Մանկության տարիներին խաղացել է կենտրոնական և աջ կիսապաշտպանի դիրքում[2]։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2004 թվականին Վոլգոգրադի «Ռոտոր» ակումբի երկրորդ կազմում, որտեղ խաղացել է մեկուկես տարի՝ անցկացնելով ինը խաղ։ 2005 թվականի մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է Կամիշինի «Տեքստիլշիկ» ակումբում, որտեղ խաղացել է հարձակվողի դիրքում։ Տասը խաղում խփել է չորս գոլ[2]։
2006 թվականին դարձել է Պրեմիեր լիգայի «Ռոստով» ակումբի խաղացող, որտեղ հիմնականում խաղացել է երիտասարդական կազմում։ Բարձրագույն դիվիզիոնում իր նորամուտը նշել է 2006 թվականի նոյեմբերի 26-ին՝ վերջին տուրի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղի 75-րդ րոպեին փոխարինելով Դմիտրի Բուրմիստրովին[5]։
2008 թվականին համալրել է Խաբարովսկի «ՍԿԱ Էներգիա» ակումբի կազմը։ Ակումբում անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 58 խաղի՝ անչքի ընկնելով երկու գոլով։ 2010 թվականի մրցաշրջանի սկզբից առաջ դարձել է երկրորդ լիգայի «Տյումեն» ակումբի խաղացող, որտեղ խաղադաշտ է դուրս եկել 16 անգամ։
2011/12 անցումային առաջնությունն անցկացրել է Օմսկի «Իրտիշ» ակումբում։ Հենց այդ ակումբում է Գարբուզը Ալեքսանդր Դորոֆեևի առաջարկով կիսապաշտպանի դիրքից տեղափոխվել է պաշտպանության գիծ[2]։ Ընդհանուր առմամբ «Իրտիշի» կազմում անցկացրել է 31 խաղ, որտեղ անչքի է ընկել երկու գոլով։ 2012 թվականի ամռանը տեղափոխվել է Սարատովի «Սոկոլ» ակումբ, որտեղ դարձել է թիմի հիմնական խաղացողներից մեկը։ Մրցաշրջանի ավարտին հեռացել է թիմից։
2013 թվականի հուլիսի 2-ին դարձել է Նալչիկի «Սպարտակ» ակումբի խաղացող՝ թիմի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր[6]։ Նորամուտը ակումբում կատարել է 2013 թվականի հուլիսի 7-ին՝ ՖԱԼ առաջին տուրի՝ «Մորդովիա» ակումբի դեմ խաղում[7]։ 2014 թվականի հունվարին խաղացողի հետ պայմանագիրը խզվել է երկողմանի համաձայնությամբ։ Այդ որոշման պատճառը դարձել է թիմի անկայուն ֆինանսական դրությունը[8]։ Ակումբի կազմում Գարբուզն անցկացրել է 23 հանդիպում։
2014 թվականի փետրվարի 18-ին պայմանագիր է կնքել Վորոնեժի «Ֆակել» ակումբի հետ[9]։ Թիմի կազմում իր նորամուտը նշել է ապրիլի 15-ին՝ մասնակցելով Բրյանսկի «Դինամո» ակումբի դեմ տնային խաղին[10]։ Մրցաշրջանի ավարտին հեռացել է Վորոնեժի թիմից, որի կազմում անցկացրած 7 հանդիպումներում խփել էր մեկ գոլ։
2014/15 մրցաշրջանից առաջ պայմանագիր է կնքել ՖԱԼ առաջնության «Ենիսեյ» (Կրասնոյարսկ) ակումբի հետ։ Նորամուտը թիմում կատարել է 2014 թվականի հուլիսի 12-ին՝ առաջնության երկրորդ տուրի՝ Տոմ ակումբի դեմ խաղում[11]։ Մեկ տարի ակումբում խաղալուց հետո Գարբուզը պայմանագիր է կնքել Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբի հետ[12]։
2016 թվականին տեղափոխվել է «Տոսնո» ֆուտբոլային ակումբ[13], որի կազմում նորամուտը կատարել է հուլիսի 11-ին կայացած խաղում ընդդեմ Խիմկի ակումբի։ Օգոստոսի 21-ին կայացած «Ենիսեյի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Տոսնոյի» կազմում։ 2017 թվականի հունիսի 7-ին տեղափոխվել է «Ենիսեյ»[14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Գարբուզը սովորել է Վոլգոգրադի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայում[4]։ Ամուսանցած է, կինը՝ Քսենյա, որդին՝ Սավելի (ծնվել է 2012 թվականին)[2]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Մակ. | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռոտոր-2 (Վոլգոգրադ) | 2004 | III | 4 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
2005 | III | 5 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
Ընդհանուր | 9 | 0 | 0 | 0 | 9 | 0 | ||
Տեքստիլշիկ (Կամիշին) | 2005 | III | 10 | 4 | 0 | 0 | 10 | 4 |
Ռոստով (Դոնի Ռոստով) | 2006 | I | 1 | 0 | 2 | 0 | 3 | 0 |
2007 | I | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | |
Ընդհանուր | 2 | 0 | 3 | 0 | 5 | 0 | ||
ՍԿԱ Էներգիա (Խաբարովսկ) | 2008 | II | 30 | 1 | 1 | 0 | 31 | 1 |
2009 | II | 28 | 1 | 3 | 1 | 31 | 2 | |
Ընդհանուր | 58 | 2 | 4 | 1 | 62 | 3 | ||
Տյումեն | 2010 | III | 16 | 0 | 1 | 0 | 17 | 0 |
Իրտիշ (Օմսկ) | 2011/12 | II | 31 | 2 | 1 | 0 | 32 | 2 |
Սոկոլ (Սարատով) | 2012/13 | III | 30 | 1 | 4 | 1 | 34 | 2 |
Սպարտակ-Նալչիկ | 2013/14 | II | 23 | 0 | 0 | 0 | 23 | 0 |
Ֆակել (Վորոնեժ) | 2013/14 | III | 10 | 1 | 0 | 0 | 10 | 1 |
Ենիսեյ (Կրասնոյարսկ) | 2014/15 | II | 20 | 0 | 1 | 0 | 21 | 0 |
Վոլգա (Նիժնի Նովգորոդ) | 2015/16 | II | 36 | 4 | 1 | 0 | 37 | 0 |
Տոսնո | 2016/17 | II | 19 | 2 | 2 | 0 | 21 | 2 |
Ընդհանուր կարիերայում | 264 | 16 | 16 | 2 | 276 | 17 |
(2016 թվականի նոյեմբերի 19-ի տվյալներով)
Աղբյուրներ՝
- Ելույթների վիճակագրությունը վերցված է Sportbox.ru կայքից
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Константин Гарбуз: «Я родом из Сибири»». Официальный сайт ФК «Енисей» (Красноярск). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Профиль игрока». Сайт болельщиков ФК «СКА-Энергия» (Хабаровск). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 4,0 4,1 «Профиль игрока». Официальный сайт ФК «Факел» (Воронеж). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Чемпионат России по футболу. Протокол матча «Локомотив» (Москва), «Ростов» 1:0». Официальный сайт РФПЛ. 2006 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Два футболиста пополнили состав нальчикского «Спартака»». Официальный сайт ПФК «Спартак-Нальчик». 2013 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Первенство ФНЛ. Протокол матча «Мордовия» (Саранск), «Спартак» (Нальчик) 3:0». Официальный сайт ФНЛ. 2013 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ ««Спартак-Нальчик» доиграет текущий сезон в ФНЛ». Чемпионат.com. 2014 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Формальности улажены». Официальный сайт ФК «Факел» (Воронеж). 2014 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Первенство ПФЛ. Протокол матча «Факел» (Воронеж), «Динамо» (Брянск) 1:0». sportbox.ru. 2014 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Первенство ФНЛ. Протокол матча «Томь» (Томск), «Енисей» (Красноярск) 0:2». Официальный сайт ФНЛ. 2014 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Гарбуз: из «Енисея» — в «Волгу»!».
- ↑ «Футбольный клуб "Тосно" - Новости: Константин Гарбуз пополнил состав «Тосно»!». fctosno.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Гарбуз вернулся в «Енисей»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Գարբուզ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռոստովի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Սպարտակ Նալչիկի ֆուտբոլիստներ
- Տամբովի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տյումենի ֆուտբոլիստներ
- Տոսնոյի ֆուտբոլիստներ
- Ֆակելի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ